ACTION - ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
 13/12/2021

 

Տնտեսական քաղաքականության հետազոտական կենտրոնը (EPRC) հրավիրում է Հայաստանի և Վրաստանի քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչներին մասնակցել «ACTION – քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանցի ակտիվացման համար» ծրագրին:


Ծրագրի աջակիցն է «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը»:


«ACTION» ծրագիրը նպատակ ունի ստեղծել վրացական և հայկական ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների, քաղաքացիական ակտիվիստների և հետազոտական կազմակերպությունների երկարաժամկետ համագործակցության հարթակ, որը կնպաստի  հայկական ու վրացական ոչ կառավարական կազմակերպությունների հզորացմանը և այնպիսի ունակությունների զարգացման մեջ մասնակցությանը, որոնք են՝ տվյալների վերլուծություն, հետազոտության արդյունքների մատչելի լեզվով մատուցում և թվային մեդիա հաղորդակցություն:


Հենց այդ նպատակով, Տնտեսական քաղաքականության հետազոտական կենտրոնը մասնակիցներին առաջարկում է աշխատանքային հանդիպումներ, որոնք հնարավորություն կընձեռեն ծանոթանալ տվյալների մշակման, տվյալների վիզուալիզացիայի և հետազոտության արդյունքների արդյունավետ փոխանցման միջոց-լծակներին, լրատվության որոնման և աղբյուրների ստուգման մեթոդներին, թվային մեդիայի ժամանակակից հնարավորությունների շնորհիվ հանրության հետ արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններին: Մասնակիցները կիրազեկվեն, թե ինչպես ծավալեն շփումներ մեդիայի հետ, ինչպես ստեղծեն հանրության համար դյուրըմբռնելի ուղերձ/հաղորդագրություններ և տվյալների վիզուալիզացիա, որոնք նպաստելու են սեփական կազմակերպության նկատմամբ հանրության վստահության ու  ճանաչելիության մեծացմանը:


Աշխատանքային հանդիպումները կանցկացնեն վրացական մեդիայի և հաղորդակցության փորձագետները, վերլուծաբաններն ու առաջատար լրագրողները:


Ծրագրի շրջանակներում, մասնակիցները կաշխատեն համատեղ հրապարակումների շուրջ, որոնք կներկայացվեն EPRC-ի պաշտոնական էջերում: Հրապարակումների հեղինակները կստանան հոնորար:


Ծրագրի եզրափակիչ փուլում մասնակիցներին հնրավորություն կտրվի անցնել մեկշաբաթյա ստաժավորում վրացական ոչ կառավարական կազմակերպություններում:


Հենց այդ նպատակով, Տնտեսական քաղաքականության հետազոտական կենտրոնը հայկական ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների համար հայտարարում է մասնակցության ընդունելություն:  Ծրագրի շրջանակներում, Թբիլիսիում կկայանա եռօրյա աշխատանքային հանդիպում:


Թբիլիսիում անցկացվող աշխատանքային հանդիպումների ծախսերը (միջազգային ճանապարհածախս, սնունդ և կացարան) կֆինանսավորվեն ծրագրի կողմից:


Ծրագրին մասնակցության դիմում/հայտ ներկայացնելու դեպքում, պետք է հանդիսանաք.

  • հայկական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ (աշխատեք ոչ կառավարական կազմակերպություններում, լինեք քաղաքացիական ակտիվիստ կամ մեդիա ներկայացուցիչ).
  • զբաղված կամ հետաքրքրված լինեք այնպիսի հարցերով, ինչպիսիք են՝ 1. Կայուն էկոմոմիկա և սոցիալական զարգացում, 2. Գենդերային հարցեր և էկոնոմիկա. 3. Միգրացիա:


Ծրագիրը կընթանա 8 ամսվա ընթացքում: Վեբինար և աշխատանքային հանդիպումները կանցկացվեն հիբրիդային օրակարգով՝ օնլայն դասընթացներին կհաջորդի վրացական ոչ կառավարական կազմակերպություններում մեկշաբաթյա ստաժավորման հնարավորությունը:


Ծրագրին մասնակցելու համար.

  • ուղարկեք ձեր ռեզյումեն և մոտիվացիան բնութագրող նամակ՝ անգլերենով.
  • մեկ երաշխավորողի կոնտակտային մանրամասները (անուն, ազգանուն, էլ. փոստի հասցե և հեռախոսահամար):

 

Փաստաթուղթը պետք է կազմված լինի անգլերենով:


Փաստաթուղթն ուղարկեք՝  [email protected]  հասցեով: Նամակն ուղարկելիս «Subject»-ի դաշտում մատնանշեք՝  Project ACTION: Դիմում/հայտի ընդունման վերջնաժամկետն է՝ 2021 թվականի դեկտեմբերի 27-ը:

 

Դիմում/հայտերի ընդունումից հետո, ընտրված մասնակիցները էլեկտրոնային փոստի միջոցով կստանան մասնակցությունը հաստատող նամակ և մանրամասն տեղեկություն՝ ծրագրով նախատեսված ակտիվների մասին: